Ապրիլի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը, Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Ֆրանցիսկոս պապի հրավերով, եղբայրական այցով կմեկնի Վատիկան: Այցի հաջորդ օրը նա կմեկնի Նեապոլ, ուր կհանդիսապետի Նեապոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատրայի վերաբացման և Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ձոնված խաչքարի օրհնության արարողությունները: Ապրիլի 12-ին Վեհափառը կմասնակցի հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Սուրբ Պետրոսի տաճարում Ֆրանցիսկոս պապի մատուցած Սուրբ Պատարագին: